32-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
17.07.2021 13:04
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին Ահարոնյան փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Նատալյա Չ.-ին, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: