32-ամյա տղամարդը հայտնաբերվեց Մաշտոցի պողոտայում
21.05.2018 10:34
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ռուբեն Հ.-ին, որը ապրիլի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: