34-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով
31.10.2023 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 30-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 34-ամյա Արևիկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: