36-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 23-ին, ժամը 15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1980 թ. ծնված Լուսինե Շ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
