ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

36-ամյա հետախուզվողը բերման ենթարկվեց

36-ամյա հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հուլիսի 25-ին, ժամը 21.30-ին, Քոչարյան փողոցի 4 շենքի թիվ 43 բնակարանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Նիկոլայ Մ-ին, որը հունիսի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի և 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: