ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.07.2014 16:45 Միջոցառումներ
37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 7-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց. 37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: