ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

4 զոհ, 9 վիրավոր. վթար Երևան-Արմավիր ճանապարհին

04.11.2022 11:54 ՃՏ պատահարներ
4 զոհ, 9 վիրավոր. վթար Երևան-Արմավիր ճանապարհին

Նոյեմբերի 3-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել»-ը և «ԶԻԼ» բեռնատարը: «ԳԱԶել»-ի չորս ուղևորները՝ 14-ամյա Հրաչյա Մնացականյանը, 47-ամյա Սաթենիկ Դավթյանը, 18-ամյա Մարի Խամիսյանը և 19-ամյա Նոյա Կարապետյանը, մահացել են, իսկ 9 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«ԳԱԶել»-ի 61-ամյա վարորդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: