ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բերման են ենթարկել 4 կասկածյալի

Մայիսի 21-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 4 երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված մոտ 0.5 մլ սպիտակավուն հեղուկով՝ նման սուբոտեքս տեսակի թմրամիջոցի և բարդ փականով դանակ՝ շեղբի երկարությունը 10 սմ, բռնակը 11 սմ, իսկ մյուսի մոտ՝ 17 սմ ընդհանուր երկարությամբ, շեղբինը 8 սմ երկարությամբ ծալովի դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`