42-ամյա տղամարդը հայտնաբերվեց Վանաձորում
28.07.2018 11:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 27-ին, ժամը 15.30-ին, Վանաձոր քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արա Մ.-ն, որը մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: