42-ամյա տղամարդը բերման ենթարկվեց
15.01.2018 12:56
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 13-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Կոտովսկու և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: