44-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
16.01.2024 11:28
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Արմեն Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: