46-ամյա Արամ Մաթևոսյանը հայտնաբերվեց
28.11.2017 12:40
Հետախուզվողի հայտնաբերում

Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 39 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Մաթևոսյանին, որը հուլիսի 11-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: