47-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
08.11.2021 11:29
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.40-ին, Երևանի Արշակունյանց պողոտայում «Սուզուկի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 07.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ 47-ամյա Արթուր Մարտիրոսյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: