48-ամյա տղամարդը հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով
15.12.2023 11:19
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 14-ին Մեծամոր քաղաքի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա Էռնեստ Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի (Բռնաբարությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: