1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոմեքենաներ են բախվել

04.02.2015 16:52 ՃՏ պատահարներ

Փետրվարի 3-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 57/2 շենքի դիմաց «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար ընթանալով` բախվել է անհայտ ավտոմեքենայի:
«Ինֆինիտի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 14.30-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 17 հասցեի դիմաց իրար են բախվել «ԿԱՎԶ», «Հոնդա» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Մ-16 միջպետական ճանապարհի 35-րդ կմ-ին` /Կողբ-Նոյեմբերյան/, իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Զաֆիրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 4-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի դիմաց «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21154»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: