4 ժամում Երևանում 19 անսթափ վարորդ է հայտնաբերվել
11.06.2014 10:20
Միջոցառումներ

Հունիսի 10-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 31 ավտոմեքենա. 19 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: