ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

5 զոհ, 1 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Աբովյան-Արզնի խճուղում

21.02.2022 10:44 ՃՏ պատահարներ
5 զոհ, 1 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Աբովյան-Արզնի խճուղում

Փետրվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ «ԲՄՎ X5»-ի ղեկին եղել է 29-ամյա այլ տղամարդ, որը փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: