Ծաղկաձորի հանգստյան տնից 5 հեռուստացույց գողացողի ինքնությունը պարզվել է
08.08.2014 11:41
Գողություն
Օգոստոսի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով` սենյակներից գողացել պլազմային 5 հեռուստացույց:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Հրազդանի և Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հակոբ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: