ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

5 փամփուշտով լիցքավորված պահունակ՝ խուզարկությամբ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլջանի բաժնի ծառայողները Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա օգոստոսի 25-ին, ժամը 09.55-ին, 1988 թ. ծնված Գևորգ Կ.-ի բնակարանի խուզարկությամբ ննջասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել են ատրճանակի պահունակ` լիցքավորված 5 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: