51-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցի թիվ 69 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: