51-ամյա տղամարդը հետախուզվում էր Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից
07.08.2018 15:05
Հետախուզվողի հայտնաբերում

Օգոստոսի 6-ին, ժամը 07.15-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Գրիգոր Շ.-ն, որը հունիսի 13-ից Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 245 հոդվածի (ապօրինի զենք պահել, իրացնել) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: