Հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով մահացել է
05.12.2016 16:03
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.15-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղու թիվ 132 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Արմեն Մխիթարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 23.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: