53-ամյա կինը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տարվել 53-ամյա Անժելա Հ.-ն, որը հունվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					