53-ամյա կնոջը վրաերթի ենթարկած և փախուստ դիմած անհայտ ավտոմեքենայի վարորդը որոնվում է
Մայիսի 19-ին, ժամը 00.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարսեղովի և Ռուստամյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: