55-ամյա տղամարդը հայտնաբերվեց
01.02.2018 16:57
Հետախուզվողի հայտնաբերում
Քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները հունվարի 31-ին, ժամը 19.50-ին, Երևան քաղաքի Գ.Մահարու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին, որը հունվարի 30-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի (hանցագործությունը պարտակելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: