ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

55-ամյա տղամարդուն հարվածել էր, այրել ու թաղել աղբանոցում․ ոստիկանները բացահայտել են սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07.03.2018 16:59 Սպանություն
55-ամյա տղամարդուն հարվածել էր, այրել ու թաղել աղբանոցում․ ոստիկանները բացահայտել են սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 4-ին՝ ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, Գավառի Իսահակյան փողոցում բնակվող 52-ամյա մի կին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում, ամուսինը Գավառի շուկայից դուրս է եկել տուն գալու և չկա։ Կնոջից ամուսնու՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանի, անհետ կորչելու վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Գավառի քրեական հետախույզներն էլ, համագործակցելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ, սկսեցին անհրաժեշտ որոնողական միջոցառումները՝ անհետ կորածին հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում՝ պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ անհետ կորած համարվող տղամարդն ու նրան փող պարտք Միշա Մխիկյանը քաղաքի հրապարակում տեսնվել են։ Գավառի բնակիչ 49-ամյա Մխիկյանի մեքենայով շարժվել են Սայադյան փողոցի վերջնամաս՝ գերեզմանատան ուղղությամբ։ Հարց ու պատասխանի ընթացքում Մխիկյանը հարվածել է պարտատիրոջը, ապա տարել աղբանոց, այրել ու թաղել։ Գավառի քրեական հետախույզները օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերել են և՛ Միշա Մխիկյանին, և՛ անհետ կորած համարվող Հայրապետ Հերգնյանի դին՝ աղբանոցում։ Հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Միշա Մխիկյանը ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: