56-ամյա կնոջ «գործի անունը» խարդախություն էր
19.10.2016 10:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 1.15-ին, Երևանի Հանրապետության փողոցի 62 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Անահիտ Բ.-ն, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: