ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

56-ամյա տղամարդու մոտ ապօրինի պահվող հրացան է հայտնաբերվել

56-ամյա տղամարդու մոտ ապօրինի պահվող հրացան է հայտնաբերվել

Հունիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վայք քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք կրելու, պահելու և տեղափոխելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և բաժին է ներկայացվել Վայք քաղաքի 56-ամյա մի բնակիչ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ԻԺ-38» տիպի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության: Տղամարդը հայտնել է, որ այն օդաճնշիչ հրացան է և պատկանել է հանգուցյալ հորը:
Տղամարդը, կազմված փաստաթղթերը և հրացանը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: