«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մահացել է
06.03.2017 12:04
ՃՏ պատահարներ
Մարտի 5-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 6-ի սահմաններում, վարորդը՝ 1959 թ. ծնված Շոթա Մարտիրոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: