6-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 30-ին, ժամը 17.07-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԿԻԱ»-ի 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: