ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ

23.09.2018 20:18 Նորություններ


ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ: Դրանցից 2 զանգերով քաղաքացիները խնդրել են ճշտել և իրենց հաղորդել այն տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու հասցեները, որտեղ պետք է իրենք քվեարկեն: Քաղաքացիներից 2-ը դժգոհել են իրենց անուններն իրենց բնակության վայրերից համեմատաբար հեռու ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկելու կապակցությամբ՝ այն դեպքում, երբ իրենց շենքի անմիջապես հարևանությամբ տեղակայված են ընտրական տեղամասեր: Մեկ այլ ահազանգով տեղեկացվել է, որ Արցախի 8 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ կայանած է մի ավտոմեքենա, և շենքի բնակիչները նախ մոտենում են ավտոմեքենայում գտնվող անձանց, ապա նոր գնում քվեարկելու: Վերջին՝ 6-րդ ահազանգը վերաբերել է քաղաքացու մտահոգությանը առ այն, որ իր հարևանները, թեպետ երկար տարիներ մշտական բնակություն են հաստատել արտերկրում, սակայն նրանց անունները առկա են եղել ընտրացուցակներում: Ստուգման ենթակա բոլոր ահազանգերով անմիջապես իրականացվել են ստուգումներ, իսկ պարզաբանման ենթակա հարցերին տրվել են մանրակրկիտ պատասխաններ: