ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

6 փամփուշտով լիցքավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` գոտկատեղում

Փետրվարի 1-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցից, ապօրինի զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Աբել Հ.-ին:
Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտով:
Աբել Հ.-ն հայտարարել է, որ ատրճանակը և փամփուշտները գտել է 2014 թ. օգոստոսին՝ Սևանի քաղաքային լողափի աղբանոցից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: