60-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
19.04.2023 10:34
ՃՏ պատահարներ

Մարտի 7-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 132,9-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ: Վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 60-ամյա Արամայիս Ղազարյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: