62-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, ապրիլի 12-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել 62-ամյա Մելիք Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					