Զինամթերքի կամավոր հանձնում՝ բացատրական աշխատանքի արդյունքում
06.02.2015 11:06
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Սոս Գ.-ն կամավոր հանձնել է «4-ՊՄՆ-2» հակահետևակային ական, 400 գ
պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի 95 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ և փամփուշտների համար նախատեսված շղթա:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: