70-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
16.10.2023 11:11
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհից Աբովյան տանող կամրջի մոտ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել՝ բախվելով ճամփեզրի պատին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 70-ամյա ուղևոր Վլադիմիր Խոջայանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: