7.000 դոլար արժողության ապրանքներ գողացողին ձերբակալեցին
Օգոստոսի 26-ին մի քաղաքացի ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել, որ 1991 թ. ծնված Հովհաննես Հ.-ն Եղվարդ քաղաքի Շիրազի 6-րդ փողոցում գտնվող իր տնից գողացել է կենցաղային իրեր և հագուստ` պատճառելով 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.870.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 75-րդ կմ-ից, իր վարած «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սիրեկան Մ.-ն և ուղևոր Հովհաննես Հ.-ն: Վերջինիս մոտ հայտնաբերվել է գողացված «Նեթ-բուք» համակարգիչը:
Հովհաննես Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: