ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

78-ամյա տղամարդու գրպանից գողություն կատարողը հայտնաբերվեց

09.06.2016 10:00 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Թումանյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Նա խոստովանել է, որ թիվ 21 երթուղու միկրոավտոբուսում մի տղամարդու վերնաշապիկի գրպանից գողացել է գումար:
Ձեռնարված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1938 թ. ծնված Հակոբ Հ.-ն է, ով հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: