ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

13-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց

12.01.2016 13:48 ՃՏ պատահարներ

Հունվարի 11-ին, ժամը 16-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 23 շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 54-ամյա տղամարդ, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ իրեն ամրակցված «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: