ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ

11.11.2014 10:44 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.20-ին, 1970 թ. ծնված Մանվել Վարդանյանի վարած «ԿամԱԶ-53202» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 107-րդ կմ-ին բախվել է անհայտ վարորդի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ, իսկ ուղևորներ՝ 1975 թ. ծնված Կարեն Բաղդասարյանը, 1997 թ. ծնված Հովհաննես Չախոյանը, 1997 թ. ծնված Սամվել Հակոբյանը, 1992 թ. ծնված Ալբերտ Շախնազարյանը, Զարուհի Սիմոնյանը, Էդմոն Սիմոնյանը և Զարուհի Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Մանվել Վարդանյանը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: