ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

8-ամյա աղջիկն իրենց տան բակում խաղալիս անզգուշաբար այրել է խոտի դեզը

02.09.2013 12:24 Հրդեհ
Oգոստոսի 31-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության  Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում անասնագոմ է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում,  8-ամյա աղջիկն իրենց տան բակում խաղալիս անզգուշաբար այրել է խոտի դեզը` 150 հակ:
Մեկնել է հրշեջ փրկարարական ծառայության 1 մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.26-ին:
Նյութական վնասը կազմում է 150.000 դրամ:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային տեսչություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: