ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

8-ամյա տղան և 57-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

30.05.2014 16:43 ՃՏ պատահարներ

Մայիսի 29-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռ. Մելիքյան փողոցի թիվ 2/Ա շենքի բակում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: