80-ամյա կինը վրաերթից օրեր անց հիվանդանոցում մահացավ
29.05.2019 17:52
ՃՏ պատահարներ
Մայիսի 15-ին, ժամը 23.40-ին, Երևանի Կ.Ուլնեցու փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 28-ին, ժամը 09.30-ին, 1939 թ. ծնված Վիկտորյա Համբարձումյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: