808 փամփուշտ, նռնակ և ինքնաձիգ՝ կամավոր
18.02.2017 13:00
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Փետրվարի 17-ին, ժամը 11.30-ին, ՀՀ ՃՈ Արմավիրի ՀՔԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Քնարիկ Գ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 808 փամփուշտ, ՌԳԴ-5 տիպի նռնակ՝ պայթուցիչով և ինքնաշեն ինքնաձիգ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: