83-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
15.05.2013 11:19
ՃՏ պատահարներ
Մայիսի 14-ին, ժամը 13.30-ին, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 103 կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: