1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.05.2015 11:52 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 7-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 80 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 21.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում, «Բարի Սամարացի» գործարանի դիմաց, վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աղավնատուն-Ամբերդ-Լեռնամերձ գյուղերի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.30-ին, բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի եկեղեցու դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի ՃՈ անշարժ հենակետի մոտ հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 8-ին, ժամը 01.00-ին, վարորդը ներկայացել է Աբովյանի քննչական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 60-ամյա մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ախուրյանի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել իրեն և 64-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների բազմաթիվ քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա պատանի և հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել պատանուն և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: