86-ամյա տատիկի տունն ամբողջովին այրվել է
21.01.2017 12:19
Հրդեհ
Հունվարի 21-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 հասցեում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում փայտյա վառարանից հրդեհ է բռնկվել 1931 թ. ծնված Շուշանիկ Դ.-ի տանը, ինչի հետևանքով տունն ամբողջովին այրվել է:
Ժամը 1.32-ին հրդեհը մեկուսացվել է 2 մարտական հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: