ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

9-ամյա աղջնակն իրենց տնակի մոտ խաղալիս 36 փամփուշտ է գտել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.50-ին, 1975 թ. ծնված Արտակ Ն.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հանձնել է 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը գտել է իր 9-ամյա դուստրը, նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տնակի մոտ խաղալիս:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տնակի մոտ կատարված զննությամբ հայտնաբերել է «ՄՈՒԽԱ-254» ծխարձակիչ գլանակի փող, 9 մմ տրամաչափի 1 և 5.45 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: