1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.02.2015 15:15 ՃՏ պատահարներ

Փետրվարի 9-ին, ժամը 00.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 11.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կ. Ուլնեցու և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 15,5-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին «GMC TERRAIN» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել գետը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 15.00-ին, «Ռենաուլտ-Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.00-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 5 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսին:
«ԳԱԶ-32213»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 20.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2112» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ԳԱԶ-2410»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին` Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Մենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում, հյուրանոցի դիմաց, կվադրոցիկլի վարորդը կորցնելով հավասարակշռությունը՝ վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: