Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
09.06.2015 09:44
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Ոսկեպար գյուղի վարչական տարածքից բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հմայակ Ս.-ին և 1976 թ. ծնված Գևորգ Գ.-ին` վերջինիս «Հոնդայ Ակորդ» մակնիշի ավտոմեքենայով:
Զննությամբ մեքենայից հայտնաբերել է պլաստմասսե 2 տարա, որոնցից մեկի մեջ՝ 50 գ տարողությամբ, սուր հոտով հեղուկ, մյուս տարայի մեջ՝ 150 գ դեղին հեղուկ:
Հմայակ Ս.-ի մոտ հայտնաբերվել է «Միդակս-տրոպիկամիր»-ի 4 դեղամիջոց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: